10:32  ,  27 հունվարի, 2022

Անխել Դի Մարիան կլինի Արգենտինայի հավաքականի ավագը

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կլինի Արգենտինայի հավաքականի ավագը Չիլիի եւ Կոլումբիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում, հաղորդում է ESPN-ը։

Արգենտինայի հավաքականն արդեն նվաճել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Այս ամիս կորոնավիրուսից ապաքինված Մեսին հավաքականի մարզչական շտաբին հայտնել է, որ դեռ առողջական խնդիրներ ունի եւ բաց կթողի այս հանդիպումները։

Չիլի - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին, Արգենտինա - Կոլումբիա խաղը՝ փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս