09:58  ,  27 հունվարի, 2022

Էրլինգ Հոլանդը նշել է 2021թ․ աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստիներին

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է 2021թ․ աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներին։

«Լավ հարց է, բայց ես կարծում եմ, որ առաջին համարը Լեւանդովսկին է։ Բենզեման նույնպես հրաշալի էր, բայց Մեսին էլ հիանալի տարի ունեցավ։ Բենզեման ու Մեսին կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է «Ոսկե գնդակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում