09:16  ,  27 հունվարի, 2022

Սադիո Մանեն դուրս է գրվել հիվանդանոցից

Անգլիական «Լիվերպուլի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ESPN-ը։

Կամերունում ընթացող Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Սենեգալի թիմը մրցել էր Կաբո Վերդեի հավաքականի հետ։ Մանեն գլխով բախվել էր մրցակցի դարպասապահի գլխին։ Վատ ինքնազգացողության պատճառով նա փոխարինվել էր 70-րդ րոպեին եւ տեղափոխվել հիվանդանոց։

Սենեգալցիները Կաբո Վերդեի թիմին հաղթել էին 2։0 հաշվով եւ քառորդ եզրափակիչում հունվարի 30-ին կմրցեն Հասարակածային Գվինեայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում