02:25  ,  27 հունվարի, 2022

Instagram-ում Մեսիի հետեւորդների թիվը հասել է 300 միլիոնի (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետեւորդների թիվը Instagram սոցիալական ցանցում հասել է 300 միլիոնի։

«Մենք արդեն 300 միլիոն ենք։ Միշտ շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,- գրել է Մեսին Instagram-ում։

Այս սոցիալական ցանցում ռեկորդակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի էջին բաժանորդագրված է 395 միլիոն օգտատեր։

View this post on Instagram

A post shared by Leo Messi (@leomessi)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English