01:56  ,  27 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը

Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց Հասարակածային Գվինեայի հավաքականը, որը մրցեց Մալիի թիմի հետ եւ առավելության հասավ հետխաղային 11 մետրանոցներով՝ 6։5 ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

Աֆրիկյան ազգերի գավաթ, քառորդ եզրափակիչ

Հունվարի 29

Գամբիա - Կամերուն՝ 20։00-ին (Երեւանի ժամանակ)

Բուրկինա Ֆասո - Թունիս՝ 23։00

Հունվարի 30

Եգիպտոս - Մարոկկո՝ 20։00

Սենեգալ - Հասարակածային Գվինեա՝ 23։00

---

Գամբիա - Կամերուն զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Եգիպտոս - Մարոկկո դիմակայության հաղթողի հետ։

Բուրկինա Ֆասո - Թունիս զույգի հաղթողի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Սենեգալ - Հասարակածային Գվինեա զույգի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում