00:19  ,  27 հունվարի, 2022

Էդգար Բաբայանը վերադարձավ Դանիա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վայլեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այժմ թիմը մարզումային հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում։

«Վայլեն» 130 տարվա պատմություն ունի, Դանիայի հնգակի չեմպիոն է, վեցակի գավաթակիր։

Էդգար Բաբայանը Դանիայում հանդես է եկել նաեւ 2013-2021-ին՝ ներկայացնելով «Ռանդերսն» (2013-2017) ու «Հոբրոն» (2017-2021)։ Անցած տարի նա հադես է եկել Լատվիայի «Ռիգայում», աշնանը տեղափոխվել է Կիպրոսի «Պաֆոս», որի հետ պայմանագիրը խզել էր այս ամիս։

Դանիայի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 18-ին։ 18-րդ տուրում «Վայլեն» փետրվարի 20-ին կհյուրընկալվի «Սիլկեբորգին»։ 17 տուրից հետո «Վայլեն» վաստակել է 9 միավոր եւ վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում