22:49  ,  26 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Եգիպտոսի հավաքականը պայքարից դուրս թողեց կոտդիվուարցիներին (տեսանյութ)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին եգիպտացիները՝ 5։4։ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը իրացրեց Եգիպտոսի հավաքականի 5-րդ հարվածը։ Կոտ դ’Իվուարի հավաքականից վրիպեց միայն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային։

Մրցակիցը կլինի Մարոկկոն, որը 2։1 հաշվով պարտության էր մատնել Մալավիի թիմին։

Աֆրիկյան ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Կոտ դ’Իվուար - Եգիպտոս՝ 0։0, 11մ՝ 4։5  (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում