21:50  ,  26 հունվարի, 2022

Ռոբերտո Մանչինի. Ոչինչ չենք խոստանում Մարիո Բալոտելիին

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թուրքական «Ադանա Դեմիրսպորի» 31-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի վերադարձը հավաքական։ Նա մասնակցում է թիմի հավաքին։ Նախորդ անգամ Բալոտելին հավաքականից հրավեր ստացել էր 2018թ․ սեպտեմբերին։

«Հավաքվել ենք, որպեսզի երկու մարզում անցկացնենք այսօր եւ վաղը, իսկ ուրբաթ կունենանք երկու կազմի մասնակցությամբ ստուգողական խաղ։

Իտալիայի հավաքականի դռները բաց են բոլորի համար։ Բալոտելիին հրավիրելը հուսահատության նշան է։ Նա միշտ ցուցադրել է գերազանց տեխնիկա։ Հիմա գլխավորը նրա ֆիզիկական վիճակը գնահատելն է։ Մարիոն դուրս էր մնացել մեր տեսադաշտից։ Ցանկանում ենք տեսնել, թե ինչ մարզավիճակում է նա։ Ոչինչ չենք խոստանում նրան։ Բալոտելին էլ մեզ ոչինչ չի խոստանում։ Կարծում եմ՝ նա ուրախ է լինել հավաքականում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որին հաղթելու դեպքում՝ եզրափակիչում կխաղա Պորտուգալիա - Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում