18:57  ,  26 հունվարի, 2022

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Ուրալի» հետ

Երեւանի «Փյունիկը» ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում տեղի ունեցած խաղն ավարտվել է ոչ ոքի։

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Ռուսական թիմը հավասարությունը վերականգնել է 42-րդ րոպեին։ 11 մետրանոցն արդյունավետ է իրացրել լեհ կիսապաշտպան Ռաֆալ Աուգուստինյակը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարզահավաք է անցկացնում ԱՄԷ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում