16:38  ,  26 հունվարի, 2022

Նիկլաս Զյուլեն համաձայնության է հասել նոր ակումբի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեն համաձայնության է հասել նոր ակումբի հետ եւ ամռանը կհեռանա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից, հաղորդում է Sport1.de-ն։ Թե որ ակումբի մասին է խոսքը, չի նշվում։

Զյուլեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա մյունխենյան ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը։

Զյուլեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Նյուքասլը», «Չելսին» եւ կատալոնական «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում Զյուլեն «Բավարիայի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում