13:16  ,  26 հունվարի, 2022

«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

Իտալական «Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է իտալական La Repubblica-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա անվճար միանալ այլ ակումբի։

Մխիթարյանի բարձր աշխատավարձը (տարեկան 3 միլիոն եվրո) դարձել է «Ռոմայի» ղեկավարության որոշման պատճառներից մեկը։

Մխիթարյանը 2019թ․ սեպտեմբերից է հանդես գալիս «Ռոմայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում