12:39  ,  26 հունվարի, 2022

AusOpen․ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Հույն թենիսիստը մրցեց իտալացի Յանիկ Սիների (11) հետ եւ առավելության հասավ 3 սեթում՝ 6:3, 6:4, 6:2։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

Ցիցիպասի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի (2) եւ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի (9) դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում