12:20  ,  26 հունվարի, 2022

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել 15-ամյա բրազիլացի հարձակվողին, որն արդեն 167 գոլ է խփել

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Ֆելիպե Էնդրիկին, հաղորդում է Marca-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Պալմեյրասի» մինչեւ 17 եւ մինչեւ 20 տարեկանների թիմերում անցկացրած 170 հանդիպումներում խփել է 167 գոլ՝ սահմանելով ակումբային ռեկորդ։

«Պալմեյրասի» գլխավոր թիմին նա կկարողանա միանալ հուլիսի 21-ից, երբ կդառնա 16 տարեկան։ Սակայն սպասվում է, որ Արքայական ակումբը մինչեւ այդ համաձայնության կհասնի Ֆելիպե Էնդրիկի տրանսֆերի հարցում։

Բրազիլական ակումբների համար Ֆելիպե Էնդրիկի հրաժարագինը 17 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում