10:53  ,  26 հունվարի, 2022

«Յուվենտուսը» հիմնական կազմից կհեռացնի Աարոն Ռեմսիին

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հիմնական կազմից կհեռացնի 31-ամյա ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, հաղորդում է Il Bianconero-ն։

Այս ամիս ֆուտբոլիստը մերժել է երեք անգլիական ակումբների առաջարկ եւ հրաժարվել է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Ռեմսիին ձեռք բերելու ցանկություն ունեն «Քրիսթալ Փելասը», «Բարնլին» եւ «Նյուքասլ Յունայթեդը»։

Ռեմսին 2019-ին է անվճար միացել «Յուվենտուսին»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում