10:22  ,  26 հունվարի, 2022

AusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Լեհ Իգա Շվենտեկը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։ Նա 4:6, 7:6 (7:2), 6:3 հաշվով առավելության հասավ էստոնացի Կայա Կանեպիի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կմից ամերիկացի Դանիել Քոլինզի հետ, որը 7:5, 6:1 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Ալիզե Կորնեին։

Մյուս զույգը կազմել են աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը։

Կանանց կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English