09:55  ,  26 հունվարի, 2022

Մբապե․ Հակիմին լավագույն աջ պաշտպանն է աշխարհում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան գրառումով գովել է ակումբակից, Մարոկկոյի հավաքականի խաղացող Աշրաֆ Հակիմիին, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ Մարոկկոն 2։1 հաշվով հաղթել է Մալավիին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

«Աշրաֆ Հակիմի։ Աշխարհի լավագույն աջ պաշտպան։ Բարի գիշեր տղաներ»,- գրել է Մբապեն։

Քառորդ եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի Կոտ դ՛Իվուար – Եգիպտոս զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում