09:19  ,  26 հունվարի, 2022

Անտոնի Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Սեւիլիա» (ֆոտո)

Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց իսպանական «Սեւիլիա»։ 26-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Սեւիլիայի» մամուլի ծառայությունը։

Մարտիալը ֆրանսիական «Լիոնի» ակադեմիայի սան է, 2013թ․ ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո», իսկ 2015-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար վճարել է 60 միլիոն եվրո։

Transfermarkt-ն այժմ Մարտիալի տրանսֆերը գնահատում է 32 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում