Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հիմնական դարպասապահ Յան Օբլակը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա սլովենացի խաղացողը թեստի դրական պատասխան ստանալուց հետո ինքնամեկուսացել է։
Ընթացիկ մրցաշրջանում Օբլակը «Աթլետիկոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, բաց թողել 38 գոլ, 8 խաղում դարպասը պահել անառիկ։
«Աթլետիկոն» առաջիկա հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին՝ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում հյուրընկալվելով «Բարսելոնային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում