Լոնդոնի «Տոտենհեմը» բանակցում է պորտուգալական «Պորտուի» հետ հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի հարցով։ Անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա կոլումբացի հարձակվողի համար վճարել 45 միլիոն եվրո, նաեւ 10 միլիոն եվրո հետագայում, հաղորդում է Sky Sports News-ը։
«Պորտուն» տրանսֆերից ակնկալում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը «Պորտուի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում