22:50  ,  25 հունվարի, 2022

«Տոտենհեմը» պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել «Պորտուի» հարձակվողի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» բանակցում է պորտուգալական «Պորտուի» հետ հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի հարցով։ Անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա կոլումբացի հարձակվողի համար վճարել 45 միլիոն եվրո, նաեւ 10 միլիոն եվրո հետագայում, հաղորդում է Sky Sports News-ը։

«Պորտուն» տրանսֆերից ակնկալում է 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը «Պորտուի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս