22:26  ,  25 հունվարի, 2022

Ռոնալդ Արաուխոն մերժել է «Բարսելոնայի» մեկնարկային առաջարկը

Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է «Բարսելոնայի» մեկնարկային առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Marca-ն։

22-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալի եւ կատալոնական ակումբի միջեւ բանակցությունները սկսվել են անցած շաբաթ։

Ռոնալդ Արաուխոն ակնկալում է ավելի լավ պայմաններ։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English