Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է «Բարսելոնայի» մեկնարկային առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Marca-ն։
22-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալի եւ կատալոնական ակումբի միջեւ բանակցությունները սկսվել են անցած շաբաթ։
Ռոնալդ Արաուխոն ակնկալում է ավելի լավ պայմաններ։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում