21:54  ,  25 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Սենեգալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Սենեգալի հավաքականը մրցեց Կաբո Վերդեի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Սենեգալցիների գոլերը խփեցին անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն եւ ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ամադու Բամբա Դիենգը։

Քառորդ եզրափակիչում Սենեգալի մրցակիցը կլինի Մալի - Հասարակածային Գվինեա զույգի հաղթողը։

Աֆրիկյան ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Հունվարի 25

Սենեգալ - Կաբո Վերդե՝ 2։0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 63, Ամադու Բամբա Դիենգ, 90+2

Հեռացումներ՝ Պատրիկ Անդրադե (Կաբո Վերդե), 21, Ժոզիմար Վոզինյա (Կաբո Վերդե), 57

Մարոկկո - Մալավի՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

Հունվարի 24

Կամերուն - Կոմորյան կղզիներ՝ 2։1 (տեսանյութ)

Կառլ Տոկո Էկամբի, 29, Վենսան Աբուբակար, 70 - Յուսուֆ Մչանգամա, 81

Հեռացում՝ Նաջիմ Աբդու (Կոմորյան կղզիներ), 7

Գվինեա - Գամբիա՝ 0։1 (տեսանյութ)

Մուսա Բարոու, 71

Հեռացումներ՝ Իբրաիմա Սորի Կոնտե, 90+3, երկրորդ դեղին քարտ – Յուսուֆա Նժի, 87, երկրորդ դեղին քարտ

Հունվարի 23

Նիգերիա - Թունիս՝ 0։1 (տեսանյութ)

Յուսեֆ Մսակնի, 47

Հեռացում՝ Ալեքս Իվոբի (Նիգերիա), 64

Բուրկինա Ֆասո - Գաբոն՝ 1։1, 11մ՝ 7։6 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 28 – Ադամա Գիրա, 90+1

Չիրացրած 11մ՝ Բերտրան Տրաորե, 18

Հեռացում՝ Սիդնե Օբիսա (Գաբոն) 67

Հունվարի 26

Կոտ դ’Իվուար - Եգիպտոս

Մալի - Հասարակածային Գվինեա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում