20:29  ,  25 հունվարի, 2022

Վեյնալդումը մտադիր է ՊՍԺ-ից վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը մտադիր է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Հոլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է ESPN-ը։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը դեմ չէ տեղափոխությանը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Վեյնալդումը մասնակցել է 18 հանդիպման, մեկնարկային կազմում եղել է 9 անգամ, դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է անգլիական «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում