19:07  ,  25 հունվարի, 2022

«Ֆիորենտինայից» հեռացող Վլահովիչը սպառնալիքներ է ստացել, ոստիկանները հսկում են նրա տունը

«Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխվող Դուշան Վլահովիչը սպառնալիքներ է ստացել ֆանատներից։ Ֆլորենցիայի ոստիկանությունը հսկում է սերբ ֆուտբոլիստի տունը, հաղորդում է La Repubblica-ն։

Ոչ պաշտոկան տվյալներով, «Ֆիորենտինան» ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը եւ 21-ամյա խաղացողի տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո։ Վլահովիչը ցանկանում է այս ամիս փոխել ակումբը։ Նա «Ֆիորենտինայում» է հանդես գալիս 2018 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս;

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Վլահովիչը մասնակցել է 21 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում