18:27  ,  25 հունվարի, 2022

«Չելսիի» ավագը կտեղափոխվի «Բարսելոնա»

Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեսար Ասպիլիկուետան կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հաղորդում է El Chiringuito TV-ն։ Իսպանիայի հավաքականի պաշտպանը ամռանն անվճար կմիանա իսպանացի Չավիի գլխավորած թիմին։

Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ասպիլիկուետան հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը։

«Բարսելոնան» 32-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում