16:05  ,  25 հունվարի, 2022

Դմիտրի Գուզը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաուն» էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հայաստանում «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաև ռուսական մի շարք թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս