Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաուն» էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հայաստանում «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաև ռուսական մի շարք թիմերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում