15:03  ,  25 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի առաջին ռակետ Էշլին Բարթին հաղթեց՝ 6։2, 6։0

Աշխարհի առաջին ռակետ Էշլին Բարթին դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ավստրալացի մարզուհին մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ եւ հաղթանակ տարավ 6։2, 6։0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 4 րոպե։

Էշլի Բարթիի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Մեդիսոն Քիսը։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում 51-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա մարզուհին 6։3, 6։2 հաշվով հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում