14:40  ,  25 հունվարի, 2022

Էդգար Թորոսյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: 36-ամյա մասնագետը երեւանյան ակումբում աշխատում 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված է եղել Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին Էդգար Թորոսյանը ստացել է ՈւԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում