14:20  ,  25 հունվարի, 2022

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի թիմի հետ

Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային թիմի հետ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին կանցկացնի ընկերական խաղերն Իսրայելի ազգային թիմի հետ։

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Ալբերտ Աղաջանով - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)

Արթուր Մկրտչյան - «Երևան» 

Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան) 

Ռոդրիգինյո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)

Ժուլիո Զանոտտո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «Գոմել» (Բելառուս)

Սարգիս Մարգարյան - «Գոմել» (Բելառուս)

Վիտինյո - «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)

Լուկաս Ռոզենսկի - «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)

Սարո Գալստյան - «Երևան»

Գարեգին Մաշումյան - «Երևան»

Համլետ Մանուկյան - «Երևան»

Գեղամ Թումբարյան - «Երևան»

Միհրան Դերմենջյան - «Երևան»

Արամ Սարգսյան - «Երևան»

Ռաֆիկ Մելիքյան - «Երևան»

Արմեն Դավիդյան - «Ալաշկերտ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում