13:22  ,  25 հունվարի, 2022

Ջեսի Լինգարդը մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն։

Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Նյուքասլը» 29-ամյա ֆուտբոլիստի կես տարվա վարձակալության համար կվճարի 6 միլիոն եվրո եւ Լինգարդի ամբողջ աշխատավարձը, հաղորդում է The Telegraph-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեսի Լինգարդը մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Անգլիայի առաջնության 21 խաղից հետո «Նյուքասլը» 15 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English