12:45  ,  25 հունվարի, 2022

Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել

Դորմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ։21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը մկանային վնասվածքը ստացել էր «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։ «Բորուսիան» հաղթել էր 3։2 հաշվով։ Հոլանդը փոխարինվել էր 63-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 23 գոլ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English