11:50  ,  25 հունվարի, 2022

AusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց 5 սեթում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ։

Իսպանացի թենիսիստն առավելության հասավ 5 սեթում՝ 6։3, 6։4, 4։6, 3։6, 6։3։ Մրցախաղը տեւեց 4 ժամ եւ 10 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի եւ իտալացի Մատեո Բերետինիի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում