10:11  ,  25 հունվարի, 2022

Անտոնի Մարտիալը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Իսպանական «Սեւիլիան» համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի վարձակալության հարցում, հաղորդում է Sky Sports-ը։

Պայմանգիրը նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Սեւիլիան» ամբողջությամբ կվճարի 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Մարտիալը հունվարի 25-ին Փարիզից կմեկնի Սեւիլիա եւ կանցնի բուժզննում։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ «Բարսելոնան», «Աթլետիկոն» եւ «Յուվենտուսը»։

Մարտիալը 2015-ին «Մոնակոյից» 60 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում