09:46  ,  25 հունվարի, 2022

Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չլինի լավագույն քառյակում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը հաջորդ մրցաշրջանում կկրճատվի, եթե գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տեղ չգրավի լավագույն քառյակում, հաղորդում է Daily Mail-ը։

Այժմ Ռոնալդուն ստանում է շաբաթական 458 հազար եվրո։ Կրճատման դեպքում, այն կկազմի 345 հազար եվրո։

Ավելի վաղ բրիտանական մամուլը գրել էր, որ Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Անգլիայի առաջնության 22 խաղից հետո մանչեսթերյան թիմը 38 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում