02:52  ,  25 հունվարի, 2022

Սիմոնե Ինձագին վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

45-ամյա իտալացի մասնագետի առողջական վիճակի մասին այլ մանրամաս չի նշվում։ Նա կինքնամեկուսանա։

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի փետրվարի 5-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում ընդունելով «Միլանին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում