02:09  ,  25 հունվարի, 2022

«Ուոթֆորդը» հեռացրել է Կլաուդիո Ռանիերիին

Անգլիական «Ուոթֆորդը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իտալացի Կլաուդիո Ռանիերիին։

«Մրցաշրջանի կեսը դեռ առջեւում է, եւ գլխավոր մարզիչի փոփոխությունը թույլ կտա նոր գլխավոր մարզիչին տաղանդավոր կազմի հետ աշխատելու ժամանակ ունենալ՝ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու անմիջական նպատակին հասնելու համար»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Կլաուդիո Ռանիերին «Ուոթֆորդը» գլխավորել էր 2021թ․ հոկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, կրել 11 պարտություն, տարել 2 հաղթանակ, 1 անգամ խաղացել ոչ ոքի։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում