00:13  ,  25 հունվարի, 2022

Հայկ Մուսախանյանը Բելառուսից տեղափոխվեց Հայաստան

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչեւ «Նոա» տեղափոխվելը, Հայկ Մուսախանյանը հանդես է եկել բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի կազմում:

Անցկացրել է 75 խաղ, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում