21:20  ,  24 հունվարի, 2022

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի «Տոտենհեմ»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ադամա Տրաորեն անգլիական «Վուլվերհեմփթոնից» կտեղափոխվի «Տոտենհեմ»։ Լոնդոնյան ակումբը մինչեւ մրցաշրջանի ավարտը կվարձակալի 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ ամռանը կգնի նրա տրանսֆերային իրավունքը։

«Տոտենհեմը» Ադամա Տրաորեի հետ համաձայնության է հասել 5 տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է The Athletic-ը։

Transfermarkt-ը Ադամա Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English