19:15  ,  24 հունվարի, 2022

Նիկլաս Զյուլեն կհեռանա «Բավարիայից»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը կհեռանա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից, հաղորդում է Bild-ը։

26-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնել է «Բավարիայի» ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագիրը։ Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նիկլաս Զյուլեն ազատ գործակալի կարգավիճակում կկարողանա անվճար միանալ այլ ակումբի։

Նա 2017-ին գերմանական «Հոֆենհայմից» է տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի քառակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում