18:09  ,  24 հունվարի, 2022

Պրեմիեր լիգայում հանդես եկած լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման 10 թեկնածուները

Բրիտանական BBC-ն անցկացնում է քվեարկություն՝ որոշելու Անգլիայում հանդես եկած բոլոր ժամանակների լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստին։

Ներկայացված է 10 թեկնածություն.

Էմանուել Ադեբայոր (Տոգո, «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ», «Քրիսթալ Փելաս»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Արսենալ»), Դիդյե Դրոգբա (Կոտ դ′Իվուար, «Չելսի»), Մայքլ Էսյեն (Գանա, «Չելսի»), Նվանկվո Կանու (Նիգերիա, «Արսենալ», «Վեստ Բրոմվիչ», «Պորտսմութ»), Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Լեսթեր Սիթի», «Մանչեսթեր Սիթի»), Սադիո Մանե (Սենեգալ, «Սաութհեմփթոն», «Լիվերպուլ»), Ջեյ-Ջեյ Օկոչա (Նիգերիա, «Բոլթոն», «Հալ Սիթի»), Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Չելսի», «Լիվերպուլ»), Յայա Տուրե (Կոտ դ′Իվուար, «Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում