17:38  ,  24 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հույն թենիսիստը մրցեց համաշխարհային դասակարգման 22–րդ համար ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:4, 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 26 րոպե։

Ստեֆանոս Ցիցիպասը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Յանիկ Սիների հետ, որը 6։4, 1։6, 6։3, 6։1 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Տարո Դենիելին։

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում