16:49  ,  24 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» կգնի Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուին

Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու Խուլիան Ալվարեսը արգենտինական «Ռիվեր Փլեյթից» կտեղափոխվի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ESPN–ը։

Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ամենայն հավանականությամբ՝ Խուլիան Ալվարեսը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին կմիանա հունիսին։ Մինչեւ այդ նա վարձակալությամբ հանդես կգա «Ռիվեր Փլեյթում» կամ այլ ակումբում։

Արգենտինայի անցած առաջնությունում Խուլիան Ալվարեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում