16:28  ,  24 հունվարի, 2022

Մեսին նվեր է ստացել Հռոմի պապի ինքնագրով Վատիկանի պաշտոնական խաղաշապիկ (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նվեր է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնագրով Վատիկանի պաշտոնական խաղաշապիկ։ Նվերը փոխանցել է Լիոնի վիկարիոս Էմանուել Գաբիյարը։

«Մեսին հավատքի մարդ է։ Նա պատմել է ինձ, թե ինչքան կարեւոր է իր համար այս նվերը։ Մենք միասին աղոթեցինք»,- գրել է Գոբիյարը Թվիթերում։

Գոբիյարը Վատիկանի ներկայացուցիչն է 2024թ. ամառային Օլիմպիական խաղերում, որը կանցկացվի Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English