14:51  ,  24 հունվարի, 2022

«Արարատ-Արմենիան» ունի բրազիլացի նորեկ

«Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։

Պերեյրան հանդես է եկել նաև բրազիլական Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ ներկայացնող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում