14:21  ,  24 հունվարի, 2022

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Դուշան Վլահովիչի հետ

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչն արդեն այս ամիս կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հաղորդում է La Gazetta dello Sport-ը։ Թուրինյան ակումբը 21-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Վլահովիչը ցանկանում է այս ամիս փոխել ակումբը։

«Յուվենտուսը» պատրաստ է Վլահովիչի համար վճարել 35 միլիոն եվրո եւ «Ֆիորենտինային» փոխանցել նաեւ 21-ամյա շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկու տրանսֆերը։

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է Վլահովիչի համար «Ֆիորենտինային» վճարել 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում