13:42  ,  24 հունվարի, 2022

Մանչինին մտադիր է Իտալիայի հավաքական հրավիրել 2 բրազիլացի ֆուտբոլիստի

Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆից առաջ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը բախվել է կադրային խնդիրների։

Թիմի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մտադիր է թիմ հրավիրել Իտալիայի առաջնությունում հանդես եկող երկու խաղացողի՝ «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեին եւ «Կալյարիի» հարձակողական կիսապաշտպան Ժոաո Պեդրոյին, հաղորդում է Calciomercato-ն։

24-ամյա Լուիս Ֆելիպեն հանդես է եկել Բրազիլիայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների հավաքականներում, 29-ամյա Ժոաո Պեդրոն՝ Բրազիլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում։

Իտալիայի հավաքականում արդեն հանդես է գալիս երկու բրազիլացի՝ Էմերսոնն ու Ժորժինյոն։

Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆի կիսաեզրափակիչում մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որի հաղթելու դեպքում եզրափակիչում կխաղա Պորտուգալիա - Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս