13:01  ,  24 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է գլխավոր մարզիչի 4 թեկնածուի

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փոխարինող փնտրել թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Այժմ անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում 4 թեկնածուի․ Մաուրիսիո Պոչետինո (ՊՍԺ), Էրիկ տեն Հագ («Այաքս»), Լուիս Էնրիկե (Իսպանիայի հավաքական), Խուլեն Լոպետեգի («Սեւիլիա»), հաղորդում է The Athletic-ը։

Անգլիայի առաջնության 22 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում