11:31  ,  24 հունվարի, 2022

Անչելոտի․ Սովորաբար, այսպիսի հանդիպումներն ավարտվում են պարտությամբ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Էլչեի» հետ 2։2 հաշվով ոչ ոքի արդյունքը Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում։

«Առաջին խաղակեսում ոչինչ չէր ստացվում, թեեւ գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Հետո երկու գոլ բաց թողեցինք, բայց հրաշալի արձագանքեցինք դրան։ Սովորաբար, այսպիսի հանդիպումներն ավարտվում են պարտությամբ։ Մենք պետք է ավելի ագրեսիվ լինենք անհատական պայքարում։

Եթե ավելի կոմպակտ խաղայինք, տարածություններ  չտայինք մրցակցին, երկու միավորի կորուստ չէին ունենա։

Հիմա կլինի կարճատեւ խաղադադար, որից հետո կսկսվի մրցաշրջանի ամենակարեւոր հատվածը։ Բոլոր մրցաշարերում էլ մենք լավ դիրքերում ենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում